Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

«Մեր հարաբերությունները բարձրացնենք ռազմավարական գործընկերության մակարդակի». Միրզոյանը՝ Իրանի փոխարտգործնախարարին

Blog Image

ԱԳՆ-ից հայտնում են՝ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան–Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին։

Հաղորդագրությունում նշված է.

«Քննարկվել են Հայաստան–Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունը, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Մենք, հասկանալիորեն, մեծ կարևորություն ենք տալիս մեր հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին: Ըստ էության, մեզ համար դրանք ռազմավարական նշանակության հարաբերություններ են: Եվ պատահական չէ, որ նախագահ Փեզեշքիանը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ այս՝ արդեն ընթացիկ տարում մեր հարաբերությունները պաշտոնապես բարձրացնենք ռազմավարական գործընկերության մակարդակի»:

Արարատ Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՀՀ հստակ դիրքորոշումն առ այն, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ մշակվող ծրագրերին և դրանց միջոցով ընձեռվող հնարավորություններին»։

Send