Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Blog Image

Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի  2-3-ին, 6-ին` գիշերը և երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի  2-3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 4-ի գիշերը, 5-6-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի  2-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ 
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

Send