Արագածոտնի թեմի Լուսագյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը ևս դատապարտում է եկեղեցին պառակտող գործընթացը։
«Մենք՝ Արագածոտնի թեմի Լուսագյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամներս մեր որդիական անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին։
Դեմ ենք և դատապարտում ենք Եկեղեցին և մեր հավատավոր ժողովրդին պառակտող այս կործանարար գործընթացը»,- ասվում է հաղորդագրությունում։

Русский