Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Արթուր Հովհաննիսյանի` թմրանյnւթի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական, ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ օրաթերթի ներկայացրած ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է քննության։ Այս հաղորդման առիթը մարտի 5-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցն էր, որի ընթացքում թերթի լրագրողը հարց էր ուղղել ՀՀ վարչապետին՝ Նիկոլ Փաշինյան-ին։

Լրագրողը հիշեցրել էր, որ վերջին տարիներին տարբեր քրեական գործեր վերաբացվում են՝ նախկինում հնարավոր թաքցված հանցագործությունները բացահայտելու նպատակով, և այդ համատեքստում հետաքրքրվել էր, թե ինչու չի նախաձեռնվում վերաբացել 2017 թվականին հարուցված այն քրեական վարույթը, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան-ին, ում մեքենայից 2017 թվականին հայտնաբերվել էր 0.24 մգ թմրանյութ, ինչից հետո վերջինս ձերբակալվել էր: Իսկ ո?վ էր եղել նախկին իշխանության տարիներին այ պաշտոնյան, որի միջամտությունից հետո գործը փակվել էր։

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ձեր հարցը հնչել է ուղիղ եթերում, և իրավապահ մարմինները պարտավոր են ձեր ասածը ընդունել որպես հանցանքի մասին հաղորդում և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ»։

Դրանից հետո Ժողովուրդ օրաթերթ–ը պաշտոնապես հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք–ի 173-րդ հոդվածի 3-րդ կետին և խնդրել էր իրավական գնահատական տալ ներկայացված հանգամանքներին։

Թերթը պահանջել էր պարզել, թե ինչ պայմաններում է փակվել 2017 թվականի քրեական գործը և արդյոք եղել են իրավապահ մարմինների գործունեությանը հնարավոր ապօրինի միջամտություններ։ Դատախազությունից ստացված պատասխանի համաձայն՝ հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով»։

 

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Մինչ «Գեւորգ Պապոյան եւ մյուսներ» իշխանական անսամբլը վերջին շրջանում 24/7 ռեժիմով ագրեսիվ քարոզչություն է անում, թե եթե ՔՊ-ն չլինի, TRIPP-ը չի լինի, հետեւաբար, խաղաղություն չի լինի, Հայաստանը կդառնա ծայրագավառ, ու ընտրողին մոլորեցնում են, թե Հայաստանի անվտանգության հարցն առնվազն 99 տարով լուծված է, քանի որ ամերիկյան ընկերությունը 99 տարով վարձակալել է Հայաստանի 41 կիլոմետրանոց տարածքը, որտեղով պետք է անցնի Թրամփի ուղին, երեկ Նիկոլ Փաշինյանը սառը ցնցուղ լցրեց իր թիմի ու իրենց հավատացողների գլխին՝ ակնարկելով, որ TRIPP-ի աշխատանքները ժամանակավորապես կարող են հետաձգվել: Ավելի պարզ ասած՝ այդ ճանապարհի կառուցումն իրենց ձեռքում չէ, ԱՄՆ-ն ոնց ուզի, այնպես էլ կլինի։

Իսկ Իրանի կոնֆլիկտը փոխել է իրավիճակը մեր տարածաշրջանում: Կառավարության երեկվա նիստից հետո՝ բրիֆինգում Փաշինյանը բառացի ասաց, որ «Թրամփի ուղին» ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների մեջ չէ այս պահին` Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների պատճառով: «Տեսնում եք` ինչ է կատարվում, ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա: Իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ»,- ասաց նա` գուժելով, որ խաղաղության փուչիկը պայթել է։ Թերեւս, նաեւ սա է պատճառը, որ ամբողջ ուժով հումանիտար միջանցք են առաջարկում Ադրբեջանին:

 
    

Send