Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իսրայելը տարհանման մասին ծանուցում է տարածել հարավային Լիբանանի համար, հարվածել է «Հըզբոլլահ»-ին | ԱՄԷ-ի և Կատարի ՀՕՊ համակարգերն են գործարկվել

Blog Image

- Իսրայելական բանակը տարհանման մասին ծանուցում է տարածել ամբողջ հարավային Լիբանանի համար։

Իսրայելական բանակը կոչ է արել հարավային Լիբանանի բոլոր բնակիչներին լքել իրենց տները և տեղափոխվել Լիտանի գետից հյուսիս, զգալիորեն ընդլայնելով տարհանման մասին նախազգուշացումները ամբողջ տարածաշրջանի համար։ Հայտարարությունը արել է Իսրայելի պաշտպանության բանակի արաբերեն լեզվով խոսնակ գնդապետ Ավիչայ Ադրեյը։

- Իսրայելական բանակը հարվածել է «Հըզբոլլահ»-ի ստորգետնյա զենքի պահեստին և Բեյրութում տեղակայված լրացուցիչ հրամանատարական կենտրոնների, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։

 

- Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարություն. Այսօր ՀՕՊ համակարգերը հաջողությամբ որսացել են երեք բալիստիկ հրթիռ և 129 անօդաչու թռչող սարք: Կատարի ՀՕՊ համակարգերը որսացել են Իրանից արձակված 10 անօդաչու թռչող սարք և երկու թևավոր հրթիռ, հայտնել է Կատարի պաշտպանության նախարարությունը։

 

Կադրերն այստեղ

 

 

Send