Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ․ Սաղաթելյան

Blog Image

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրել է․

«Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ, հայ ժողովրդի լավ բարեկամ Յանիս Մանյատիսի հետ քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում Եվրոպական խորհրդարանի սոցիալ դեմոկրատական քաղաքական խմբի և ՀՅ Դաշնակցության միջև ավելի քան տասը տարվա բարձր մակարդակի հարաբերությունների խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները։

Հաշվի առնելով պարոն Մանյատիսի կուսակցական պատկանելիությունը և Եվրոպական խորհրդարանում հունական PASOK կուսակցության պատգամավորական խմբի ղեկավարի հանգամանքը՝ մտքեր ենք փոխանակել նաև ՀՅ Դաշնակցության և PASOK-ի միջև հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՅ Դաշնակցության մոտեցումները Հայաստանի Հանրապետության ներքաղաքական ընթացիկ զարգացումների և արտաքին մարտահրավերների վերաբերյալ։ Մասնավոր անդրադարձ է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և առհասարակ արցախահայության հիմնարար իրավունքների, այդ թվում վերադարձի իրավունքի պաշտպանության հարցերին։ Շնորհակալություն եմ հայտնել այս հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի, սոցիալ դեմոկրատական քաղաքական խմբի դիրքորոշումների, և անձնապես պարոն Մանյատիսի ներդրած ջանքերի համար»։
 

Send