Եմենի երկու նահանգներում ենթադրաբար «Անսար Ալլահ» շարժման (հուսիթներ) կողմից իրականացված հրթիռային հարվածի հետևանքով զոհված Եմենի կառավարական զորքերի թիվը հասել է 42-ի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է եմենցի ռազմական աղբյուրը։
«Հադրամաութ և Մարիբ նահանգներում, ենթադրաբար «Անսար Ալլահ» շարժման կողմից իրականացված հրթիռային հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 42-ի, ևս 50 եմենցի զինվոր վիրավորվել է», - հայտնել է աղբյուրը։
Աղբյուրի տվյալներով՝ հուսիթները ութ բալիստիկ հրթիռ են արձակել երկու ռազմական բազաների վրա, նաև հրետակոծել են այլ ռազմական օբյեկտներ։ Զոհերի ճշգրիտ թիվը ճշտվում է շարունակվող փրկարարական գործողությունների շնորհիվ։
Մեկ տասնամյակից ավելի է Եմենն իշխանության համար միջազգայնորեն ճանաչված կառավարության և «Անսար Ալլահ» շարժման երկարատև հակամարտության մեջ է։

Русский