Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանի ներկայացուցիչներին կանչել են բացատրություններ տալու Լայպցիգ/Հալլե օդանավակայանում հայտնաբերված ԱԹՍ-ի վերաբերյալ

Blog Image

Բրյուսելում Ռուսաստան Դաշնության դեսպանին կանչել են բացատրություններ տալու օգոստոսի սկզբին Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում պայթուցիկ նյութերով բեռնված անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հիբրիդային հարձակման փորձի համար։

Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն Իռլանդիայում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ։

«Լայպցիգի հարձակումներն ունեն պետության կողմից հովանավորվող ահաբեկչության բոլոր հատկանիշները։ Մենք կպատասխանենք վճռականորեն։ Ռուսաստանի ռազմական համալիրին վերաբերող 1600 կետերն արդեն մշակվում են, և մենք պատրաստ ենք ավելի շատացնել դրանք։ Մենք, ինչպես նաև շատ անդամ պետություններ, նաև կանչել ենք ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցչին», – գրել է Կալլասն X-ում։

Մոսկվան հերքել է մեղադրանքները՝ հայտնելով, որ Բեռլինը ցանկանում է շեղել ուշադրությունը սեփական թերություններից։

Ըստ ավելի վաղ տարածված տեղեկությունների՝ օգոստոսի 4-ին Լայպցիգի օդանավակայանում տեղի է ունեցել ուկրաինական «An-124» բեռնատար ինքնաթիռի նկատմամբ դիվերսիայի փորձ։ Ենթադրյալ հարձակմանը մասնակցել են պայթուցիկ նյութերով մի քանի անօդաչու թռչող սարքեր։ ԱԹՍ-ներից մեկը հայտնաբերվել է ուկրաինական բեռնատար ինքնաթիռների մոտ, իսկ երկրորդը բախվել է DHL բեռնատար ինքնաթիռին առաջինի հայտնաբերումից որոշ ժամանակ անց։

 

Send