Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Վաշինգտոնը Փաշինյանին է ուզում

Մեծ դերակատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը նշանավորվում են, երբ դրանք շահավետ են հյուրընկալող երկրի համար։ Իշխանությունների էյֆորիան դնենք մի կողմ, արդյո՞ք Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան մեր աշխարհաքաղաքական, տնտեսական դերակատարմանը նպաստեց, թե՞ Վենսն ուղղակի վերահաստատեց Հարավային Կովկասում ԱՄՆ-ի աճող ներգրավվածությունը։ Հայաստանի հետ կնքված փաստաթղթում կա չերևացող շեշտ, որը, սակայն, երևաց Բաքվում։ 

Վենսը բաց տեքստով ասաց, որ ԱՄՆ-ն Փաշինյանի հետ է սկսել TRIPP-ը, և իրենք ուզում են, որ Փաշինյանն էլ շարունակի այն։ 

Վաշինգտոնը շահագրգռված է, Բաքուն ու Անկարան՝ նույնպես, և առհասարակ, իրենց շահերն առաջ հրող բոլոր երկրների ղեկավարներն են ուզում, որ Փաշինյանը վերարտադրվի։  

TRIPP-ի շրջանակում տենտեսական և միջուկային էներգետիկայի համագործակցության հարցում ԱՄՆ-ն հավակնում է երկարատև ծրագրեր իրականացնել մեր տարածաշրջանում։ 

«Վենսի և Փաշինյանի ստորագրած փաստաթուղթն ընդամենը ազդարարում է բանակցությունների ավարտի մասին, ոչ ավելին»,- նկատում է դիվանագետ Գագիկ Ղալաչյանը։

Նա  նաև հիշեցնում է, որ ԱՄՆ-ի հետ էլի են թղթեր ստորագրվել, որոնք դեկլարատիվ բնույթ են կրում։  Դիվանագետը գերիների վերադարձի հարցով Վենսի այցի հետ մեծ հույսեր կապելն անհույս է համարում։ 

Տարածաշրջանում վերադասավորումներ են ընթանում, Հայաստանը այդ գործընթացներում օբյե՞կտ կլինի, թե՞ սուբյեկտ՝ կախված է այն բանից, թե օրվա իշխանությունը ընտրություններին կվերարտադրվի՞, թե ոչ։

 

Send