Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաշինյանը մեկնել է Լեհաստան

Blog Image

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում:

Նիկոլ Փաշինյանը ամրոց-թանգարանի տնօրեն Մալգոժատա Օմինալովսկայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցասրահներով, որտեղ ներկայացված են եղել թագավորական սենյակների, Լեհաստանի թագավորների անձնական իրերի հավաքածուները, կտավներ և այլ եվրոպական արվեստի գործեր:

Ցուցասրահներից մեկում ներկայացված է եղել նաև «Թերեզա Սահակյան» հիմնադրամի հայկական բացառիկ գորգերի ցուցադրությունը, որը բաց կլինի առաջիկա երկու ամիսների ընթացքում:

 Փաշինյանը գրառում է կատարել թագավորական ամրոց-թանգարանի պատվավոր հյուրերի գրքում»:

Send