ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը կմասնակցի Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցություններին, գրել են ԶԼՄ-ները։
Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան և Պետդեպարտամենտի խորհրդական Մայքլ Նիդհեմը նույնպես կլինեն բանակցություններին մասնակցող պատվիրակության կազմում։
Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունները կգլխավորեն համապատասխանաբար դեսպաններ Եչիել Լեյթերը և Նադա Համադե Մոավադը։
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Լիբանանին՝ պահանջելուվ «Հըզբոլլահ» շարժման զինաթափում ու հեռացում։ Հարվածների հետևանքով սպանվել են նաև մեծ թվեվ խաղաղ բնակիչներ։

Русский