«Արևմտյան լիբերալ արժեքներ են սերմանվում Հայաստանի ժողովրդի մեջ», գրել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Վոլոդինն իր Telegram ալիքում նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 177.5 դոլարով հազար խորանարդ մետրի համար, ինչը գրեթե 3.5 անգամ ավելի էժան է, քան եվրոպական գները։ Սակայն, ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ քաղաքական քննարկումների ֆոնին, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը 2025 թվականին նվազել է 45.4%-ով։
«Ռուսաստանի քաղաքացիները, որոնք աշխատում են Հայաստանում և այնտեղ բիզնեսներ են կառուցում, սկսել են փակել իրենց բիզնեսները և հեռանում են ապագայի վերաբերյալ անորոշության և առաջացող հնարավոր խնդիրների պատճառով», - ընդգծել է խորհրարանի ստորին պալատի խոսնակը։

Русский