Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

Blog Image

Բաթումիում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է թիմային հաշվարկի բացարձակ հաղթող։

Կանանց հավաքականն այս ցուցանիշով գրավել է պատվավոր երրորդ տեղը։

Մրցաշարին Հայաստանը ներկայացել էր 16 ծանրորդով՝ 8 տղամարդ և 8 կին։

Մարզիկների գրանցած արդյունքներն՝ ըստ մեդալների վերջնահաշվարկի.

Ոսկե մեդալակիրներ (Չեմպիոններ)

​Գարիկ Կարապետյան (110 կգ)՝ երկամարտի 415 կգ արդյունքով հռչակվել է չեմպիոն 3-րդ անգամ 

​Վարազդատ Լալայան (+110 կգ)՝ երկամարտի 451 կգ արդյունքով նվաճել է չեմպիոնի տիտղոսը 3-րդ անգամ 

​Էմմա Պողոսյան (86 կգ)՝ երկամարտի 248 կգ արդյունք 

Արծաթե մեդալակիրներ (Փոխչեմպիոններ)

​Գառնիկ Չոլակյան (60 կգ)՝ 274 կգ 

​Գոռ Սահակյան (71 կգ)՝ 330 կգ 

​Արա Աղանյան (94 կգ)՝ 381 կգ 

​Ալեքսանդրա Գրիգորյան (58 կգ)՝ 210 կգ 

Բրոնզե մեդալակիր

​Մարտին Պողոսյան (79 կգ)՝ երկամարտի 338 կգ արդյունքով 

Send