Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մակրոնը կոչ է արել «Հըզբոլլահին» զինաթափվել, Իսրայելին՝ հարգել Լիբանանի ինքնիշխանությունը

Blog Image

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցություն է հայտնել Իսրայել-Լիբանան հրադադարին։

Մակրոնը մտահոգված է, որ այն «կարող է արդեն խաթարվել շարունակվող ռազմական գործողությունների պատճառով»։

«Ես կոչ եմ անում ապահովել Լիբանանի և Իսրայելի միջև սահմանի երկու կողմերում քաղաքացիական անձանց անվտանգությունը», - գրել է նա X-ում: «Հըզբոլլահը պետք է վայր դնի զենքերը: Իսրայելը պետք է հարգի Լիբանանի ինքնիշխանությունը և դադարեցնի պատերազմը»։

Գիշերն Իսրայելի և Լիբանան միջև 10-օրյա հրադադար է ուժի մեջ մտել։

Send