Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կային ժամանակներ, երբ Պուտինը և ես ամեն ինչ պատրաստ ունեինք, բայց Զելենսկին չէր ուզում գործարք կնքել․ Թրամփ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է Ուկրաինայի հակամարտությունն ավարտելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկությանը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ՝ նա ուզում է գործարք կնքել»,-ասել է Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում։

«Կային ժամանակներ, երբ Պուտինը և ես ամեն ինչ պատրաստ ունեինք, բայց Զելենսկին չէր ուզում գործարք կնքել։ Դա ինձ ցնցեց։

Բայց հետո հակառակ իրավիճակներն էին։ Կարծում եմ՝ հիմա նրանք երկուսն էլ ուզում են գործարք կնքել։ Մենք դա կպարզենք»,-հավելել է նա։

Send