Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կրակnցներ դպրոցում, առնվազն 9 մարդ մաhացել է, մոտ 25-ը՝ վիրավnրվել․ Կանադա

Blog Image

Կրակոցներ են տեղի ունեցել Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգի դպրոցում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ առնվազն 9 մարդ մահացել է, մոտ 25-ը՝ վիրավորվել, հայտնել է CBC-ն։

Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցներ կատարած կասկածյալը, ենթադրաբար, ինքնասպան է եղել: Հարձակման դրդապատճառը ներկայումս անհայտ է:

Մոտակա բնակարանային շենքում հայտնաբերվել են ևս երկու մարդու դիակներ: Իրավապահ մարմինները կասկածում են միջադեպերի միջև կապի մասին: Հետաքննություն է ընթանում:

Սա տասնամյակների ընթացքում Կանադայում տեղի ունեցած ամենամահացու հրաձգություններից մեկն է եղել, հայտնել է CNN-ը։ 

Send