Հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըի հետ։
«Քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորությունները։
Անդրադարձ ենք կատարել սանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների փոխադրման և տարանցման ընթացակարգերին։
Մտքեր ենք փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և տնտեսական օրակարգին առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ»,- գրել է Պապոյանը։

Русский