Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մահացել է Լևոն Օգանեզովը

Blog Image

Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո մահացել է հայազգի հայտնի երգահան Լևոն Օգանեզովը։ Նա 84 տարեկան էր։

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դերասան և հեռուստահաղորդավար Լևոն Օգանեզովի մահվան մասին հայտնել է նրա դուստրը՝ Մարիա Շկլովերը ֆեյսբուքյան գրառմամբ։ 

«Նրա բազմաթիվ երկրպագուները նրան կհիշեն իր վարպետության և փայլուն հումորի համար։ Մեզ համար նա հավերժ կմնա սիրված ամուսին, հայր, պապիկ, նախապապի հայր, կնոջ հայր և լավագույն ընկեր», -նշել է նա։

Օգանեզովը մահացել է դեկտեմբերի 13-ին,  դեկտեմբերի 25-ին նա կդառնար 85 տարեկան։

Լևոն Օգանեզովը որպես վարել է «Սպիտակ թութակների ակումբ», «Շշուկ դաշնամուրի շուրջ» և «Կյանքը գեղեցիկ է» հեռուստածրագրերը։ Նա նաև որպես նվագակցող աշխատել է բազմաթիվ երաժիշտների հետ, այդ թվում՝ Իոսիֆ Կոբզոնի, Վլադիմիր Վինոկուրի և Լարիսա Գոլուբկինայի։

Send