Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին

Blog Image

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին: Այս մասին MediaHub-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» դատավոր Հակոբ Մանուկյանը ինքաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց։ Այդ մասին դատարանի բակում հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Պատճառն այն է, որ դատավորը հանդիսացել է փաստաբան և իր արտոնագիրը հանձնել է Վեհափառի շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը։ 

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների դատարան են կանչել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործով (մասնավորապես՝ Արման Սահակյանի գործով). Այս քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը հաստատվել և ուղարկվել է դատարան 2026 թվականի օգոստոսին։

Send