Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 միավոր անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2000 հատ բաժնետոմս

Blog Image

2026թ․ օգոստոսի 14-ի դրությամբ 2023-2026թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 միավոր անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2000 հատ բաժնետոմս և 264 000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք։ Այս մասին հայտնում են  Պետական գույքի կառավարման կոմիտեից՝  մասնավորեցնելով․

  • 19 անշարժ գույք ամրացվել են այլ պետական մարմինների, որից 17-ը՝ ՀՀ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին` անտառային ֆոնդի համալրման և պահպանության համար,
  • 5-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,
  • 7-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում,
  • 18 գույքի մասով տարբեր պետական մարմինների հետ քննարկվում են հետագա արդյունավետ տնօրինման հարցը։
Send