«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հայտարարությանը «ուժեղների» ֆրակցիայի քարտուղարի շուրթերով պատասխան հնչեց, թե «Ուժեղ Հայաստան»-ը չի պատրաստվում աջակցել նոր սահմանադրության հանրաքվեին, որ կուսակցությունը դեմ է Սահմանադրությունն «Ալիեւի պահանջով» փոխելուն եւ պատրաստ է արտահերթ ընտրությունների։ Քննարկումների ժամանակ ընդդիմադիրները ենթադրել են, որ կտրուկ պատասխանը կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել, եւ Փաշինյանը կարող է նորից ռեպրեսիվ գործիքակազմ կիրառել իրենց դեմ, սակայն եկել են եզրահանգման, որ չի կարելի չվերցնել նետված ձեռնոցը: Նրանք վստահ են, որ Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում, քանի որ այլեւս չի կարողանում դիմադրել Ալիեւի ճնշումներին: Առհասարակ, մտել ենք մի փուլ, երբ բոլոր կողմերից Փաշինյանին ճնշում են. Ռուսաստանը՝ ԵՄ-ԵԱՏՄ դիլեմայի, Արեւմուտքը՝ ՌԴ-ից պոկվելու, Ալիեւը` անկլավներ, սահմանադրություն թեմայով։

Русский