Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

Blog Image

Օգոստոսի 13-ը դարձել է Ֆրանսիայում ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ զիջելով միայն այն օրերին, երբ սահմանվել են բացարձակ ռեկորդներ՝ 2003 թվականի օգոստոսին, 2019 թվականի հուլիսին և 2025 թվականի հունիսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Météo-France ազգային օդերևութաբանական ծառայությունը։

Ծառայության տվյալներով՝ օգոստոսի 13-ին Ֆրանսիայի 30 օդերևութաբանական կայաններում նվազագույն և առավելագույն ջերմաստիճանների միջին մեծությունը կազմել է 28,8 աստիճան Ցելսիուս։

Բացի այդ, սահմանվել է «մի քանի ամսական ռեկորդ», մասնավորապես, Նանտում, Ռենում և Պուատիեում։ Արդեշի դեպարտամենտում օրվա ընթացքում ջերմաստիճանը հասել է 42 աստիճանի։

Իսկ օգոստոսի 14-ին սպառնալիքի նախավերջին (նարնջագույն)  մակարդակ է հայտարարվել Ֆրանսիայի Հանրապետության եվրոպական մասի 96 դեպարտամենտներից 75-ում:

Send