Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Սպորտային արբիտրաժի ազգային կենտրոնը թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին պարտավորեցրել է փոխհատուցել Ռուսաստանին

Blog Image

Սպորտային արբիտրաժի ազգային կենտրոնը Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին պարտավորեցրել է փոխհատուցել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային:

Պատճառը Հայաստանի քաղաքացիություն է ստանալն է եղել։

«Ավանեսյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել ու 2024 թվականին հրաժարվել է Ռուսաստանի թենիսի հավաքականի կազմում հանդես գալուց»,- նշված է հայտարարության մեջ։

Սպորտային արբիտրաժը մի քանի ամիս քննել է վեճը և որոշում է կայացրել հօգուտ թենիսի ֆեդերացիայի։

Ավանեսյանը պարտավոր է ֆեդերացիային փոխհատուցել «արբիտրաժի գնահատած վնասների գումարը, մարզական պատրաստության մասին պայմանագրով նախատեսված եկամուտների փոխհատուցման գումարը, ֆեդերացիայի այլ ծախսեր»:

Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսին է ՀՀ քաղաքացիություն է ստացել։

Send