Այս քրգործը Բագրատ Սրբազանի մասին է, միայն իշխանափոխության դեպքում դրական ավարտ կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Սրբազան պայքար»-ի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը։
«Ես անձամբ չեմ սպասում, որ այս իշխանության օրոք արդար որոշում կկայացվի, որովհետև պարզ է, թե ինչն է այս գործի նպատակը։ Բագրատ Սրբազանի նկատմամբ այս իշխանության օրոք մեղադրական որոշում է կայացվելու»,- նշել է Մանթաշյանն՝ ընդգծելով, որ այն ռեպրեսիաները, որոնք արվում են ՀՀ-ում, դրա համար եղած ոստիկանները չեն հերիքում։

Русский