Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը ստորագրել է Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով վերանվանելու մասին օրենքը, գրել են ԶԼՄ-ները։
Օդանավակայանը վերանվանելու որոշումը կայացվել է Մայամիի կենտրոնում Թրամփի նախագահական գրադարանի կառուցման համար հողատարածք հատկացնելու անցյալ տարվա ծրագրի հաստատումից հետո։
Վերանվանման գործընթացն ավարտելու համար պետք է պաշտոնական դիմում ներկայացվի ԱՄՆ Դաշնային ավիացիայի վարչությանը (FAA): Գործակալությունը պետք է փոփոխություններ կատարի թռիչքների տարբեր քարտեզների և նավիգացիոն տվյալների բազաներում, որից հետո օդանավակայանում տեղադրված ցուցանակները կփոխարինվեն։
Ներկայացուցիչ Բրայան Մաստն արդեն առաջարկել է օդանավակայանի եռատառ կոդը PBI-ից փոխել DJT-ի, որը համապատասխանում է Դոնալդ Ջոն Թրամփի անվան սկզբնատառերին։
Թրամփի անունը նախատեսվում է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի նոր դասի ռազմանավերի, հարուստ օտարերկրացիների համար վիզային ծրագրի և պետական դեղատոմսով դեղերի կայքի համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ Թրամփի ստորագրությունը կհայտնվի թղթադրամների վրա՝ սկսած այս ամռանից։ Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող նախագահը ստորագրել է ամերիկյան արժույթի վրա։ Արվեստի դաշնային հանձնաժողովը հաստատել է քաղաքական գործչի պատկերով հուշադրամի թողարկումը՝ Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբ։

Русский