Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ակտիվիստ Գրետա Տունբերգն է ձերբակալվել աhաբեկչական կազմակերպությանը աջակցելու կասկածանքով

Blog Image

Ակտիվիստ Գրետա Տունբերգն է ձերբակալվել Լոնդոնում, գրել են բրիտանական ԶԼՄ-ները։

Նա կասկածվում է ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու մեջ՝ պաղեստինամետ բողոքի ակցիային մասնակցելուց հետո։

22-ամյա Տունբերգը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնական Ֆենչըրչ փողոցում՝ «Պաղեստինի գործողություն» (Palestine Action) շարժման հետ կապված մեղադրանքներով կալանքի ներքո հացադուլավորների աջակցության ակցիայի ժամանակ։

Տունբերգը ներկա է եղել բողոքի ակցիային՝ պահելով ցուցանակ․ «Ես աջակցում եմ «Պաղեստինի գործողության» բանտարկյալներին ընդդեմ ցեղասպանության»։ Ոստիկանությունը միջամտել է, երբ երկու ակտիվիստներ ներկ են նետել ապահովագրական «Aspen Insurance» ընկերության գրասենյակների վրա։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնել են, որ ընկերությունը համագործակցում է իսրայելական «Elbit Systems» պաշտպանական ընկերության հետ։

 

Send