Ամերիկայի Միացյալ Նահանգների ներմուծման վրա գլոբալ մաքսատուրքերը ուժի մեջ են մտել, հայտարարել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ 2026 թվականի փետրվարի 24-ի արևելյան ժամանակով 00:01-ի (Երևանի ժամանակով 09:01-ի) սահմաններում արտասահմանում արտադրված և ԱՄՆ ներմուծված կամ պահեստներից առաքված բոլոր ապրանքների վրա կսահմանվի 10% մաքսատուրք։ Միջոցառումը ուժի մեջ կլինի 150 օր՝ մինչև 2026 թվականի հուլիսի 24-ը։
Սպիտակ տան խոսնակը «NBC News»-ին հայտնել է, որ Վաշինգտոնի վարչակազմը աշխատում է առանձին գործադիր հրամանագրի վրա՝ գլոբալ ներմուծման մաքսատուրքերը մինչև 15% բարձրացնելու համար, սակայն չի նշել, թե երբ կարող է այս հրամանագիրը ստորագրել նախագահ Դոնալդ Թրամփը։
Ուրբաթ օրը Գերագույն դատարանը որոշել է, որ «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքի համաձայն որոշ երկրների վրա ներմուծման մաքսատուրքերի սահմանումը լիազորությունների չարաշահում է։ Դրանից հետո Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր, որով բոլոր երկրներից ներմուծման վրա սահմանվում են 10% մաքսատուրքեր։ Այնուհետև նա հայտարարել էր այդ մաքսատուրքերը մինչև 15% բարձրացնելու իր մտադրության մասին։

Русский