Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Նիդեռլանդները հրաժարվել է միանալ Թրամփի «Խաղաղության խորհրդին», որին մասնակից են դարձել նաև Հայաստանը և Ադրբեջանը

Blog Image

Նիդեռլանդները հրաժարվել է միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին», որին մասնակից են դարձել նաև Հայաստանը և Ադրբեջանը։

Նիդեռլանդները  արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլը NPO2 հեռուստատեսությանն ասել է, որ եվրոպական երկրների մեծ մասը նույնպես մերժել է Թրամփի հրավերը։ Նախարարն ասել է, որ Խաղաղության խորհրդին միանալ ընտրած երկրները՝ Հունգարիան, Բուլղարիան, Արգենտինան, Իսրայելը և Սաուդյան Արաբիան, «ավելի պրագմատիկ» են այս հարցում, մինչդեռ ԵՄ-ն ունի «սկզբունքային դիրքորոշում»։

Դեկտեմբերի 22-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և 18 անդամ երկրներ ստորագրել էին «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ «Financial Times»-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդել է«, որ ԱՄՆ վարչակազմը այն դիտարկում է որպես «ՄԱԿ-ի պոտենցիալ փոխարինող» և «ոչ պաշտոնական զուգահեռ մարմին՝ Գազայից բացի այլ հակամարտությունների լուծման համար»։

ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նշել էր, որ ԵՄ գագաթնաժողովի անդամները վախենում են, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը անհամատեղելի է ՄԱԿ-ի կանոնադրության հետ։ Նա նշել էր, որ եվրոպացի առաջնորդները պատրաստ են համագործակցել Միացյալ Նահանգների հետ, եթե կազմակերպությունը կատարի իր սկզբնական առաքելությունը՝ ծառայել որպես միջազգային իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անցումային վարչակազմ։

Send