Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ այդ հարցը քննարկել է իր հայ գործընկերոջ հետ։
Ուրալօղլուի խոսքով՝ երկաթուղային անցակետի և «Ալիջան» ավտոճանապարհային սահմանային անցակետի բացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են։
Նախարարը նշել է, որ համաձայնության ձեռքբերման դեպքում գործընթացը երկար չի տևի, և որ հաշվի կառնվեն Ադրբեջանի համար կարևոր հարցերը։ Նա նաև հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն մոտ ապագայում։

Русский