Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Պետք է բոլոր ջանքերը գործադրելով ազատագրել Հայրենիքը օտար զավթիչներից

Blog Image

Ընտրությունների նախաշեմին Փաշինյանը լավ գիտի՝ ինչ է անում. Լավ գիտի, որ խորհրդարանական ընտրություններին 20 տոկոսի շեմը հազիվ է հաղթահարելու, նաեւ լավ գիտի, որ Եվրոպան, ինչքան էլ, որ սսկվի, կույր ու խուլ ձեւանա, աչք փակի, միեւնույն է, անընդունելի է այս քաղաքական բռնաճնշումները, հետապնդումները, որ ակնհայտ իրականացնում է Փաշինյանը բոլորի աչքի առաջ։ Խոսք ասելու համար մարդիկ այսօր անազատության մեջ են։

Ընտրություններից առաջ ովքեր կլինեն ազատության մեջ, (հատկապես իրական ընդդիմադիրները), պետք է Փաշինյանը մեկուսացնի նրանց։

Հոգեւորականները ենթարկվում են քաղաքական բռնի ճնշումների ու գտնվում են անազատության մեջ...

Փաշինյանի «գործարքը» այս անգամ չգիտենք՝ ինչ ազդեցություն կունենա, բայց որ կաշկանդված է ու լավ գիտի, որ այսօր Հայաստանում տիրում է տոտալ բռնաճնշում, տոտալ վախի մթնոլորտ, դա միանշանակ է։

Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատուն, որը հանդիսանում է Կալլասը պատրաստ է աջակցել Հայաստանին խորհրդարանական ընտրություններում։ Ստացվում է, որ ԵՄ֊ն կողմ է, այն ինչ անում է Փաշինյանն ու իր իշխանությունը։ Նման դեպքեր այլ երկրներում էլ են կիրառվել. ժողովուրդներին միշտ պահելով վախի մեջ, որպեսզի ոչինչ տեղի չունենա։ Դավաճանություններն ու անհաջողությունները բարդելով ժողովրդի վրա, եւ ապացուցելով, որ դուք եք սխալ, այլ ո՛չ թե օրվա իշխանությունը։ ԵՄ֊ն տվել է իր «դաբրոն» բոլոր տեսակի զանցանքները ջրելու։ Բայց մի սկզբունքով, այն, ինչին ընդառաջում են կողմերը, ստանալիք պարտադիր պետք է լինի. 

Արձանագրենք, որ ԵՄ֊ն ոչ միայն աջակցում է, այլ կոնկրետ քաղաքական միջամտություն է իրականացնելու Հայաստանում ընտրական գործընթացում։ 

Պարզ է, որ ընտրություններից առաջ պետք է կիրառել հետեւյալ պատժամիջոցները: Նրանք, ովքեր կխանգարեն ընտրական գործընթացին, նրանց պետք է մեկուսացնել։

Մշտապես վախի, պատասխանատվության տոտալ բացակայության, ժողովրդի անունից պետք եղած պահին միշտ խոսելու, ու ամեն անգամ սխալներն ու անհաջողությունները գցելով ժողովրդի վրա։ 

Մասամբ դա արդեն իրագործել է Փաշինյանը։ Հայաստանի բանտերում են ընտրված համայնքների ղեկավարները, հասարակության մեջ ազդեցիկ դեմքեր, պետական, քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ, ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող անհատներ... Ավտորիտարիզմի հաստատման կոնկրետ դրսեւորում։ 

Մնում է, ԵՄ֊ի աջակցությամբ եւ հովանավորությամբ ընտրություններից առաջ, քանի դեռ ժամանակ կա, արգելվի ընդդիմադիր նոր կուսակցություններին ընտրական գործընթացին մասնակցելը։


Այս համատեքստում ԵՄ֊ն ներկայիս բյուրոկրատիան ԵՄ֊ի թեթեւ ձեռքով  ժողովրդավարության փլուզումն է, այն փոխարինելով «բռնի ընտրությունների» եւ տոտալ բռնաճնշումների միջոցով։ 

Չկա, ո՛չ ազատ քաղաքական մրցակցությունը, ո՛չ ընտրության հնարավորություն։ 
Սա նաեւ Արեւմուտքի խաղն է դեպի «ազատ» ընտրություններ, եւ ոչ միայն։
Հայաստանը իր ռեսուրսը օգտագործելով Փաշինյանի ու Փաշինյանի աջակիցների միջոցով արագ ու «ապահով» գնում է ադրբեջանացման։

Դատարաններն ու արդարադատությունը եւ ոչ միայն, ամբողջ պետական ինստիտուտները Հայաստանում ենթարկվում է Փաշինյանին, իսկ Փաշինյանը ենթարկվում է թուրք֊ադրբեջանական տանդեմին, ավելին նա թուրք֊ադրբեջանական տիրապետության տակ է։ 

Այնպես որ,  պատրաստ պետք է լինես ընտրություններին գնալուց առաջ քո բոլոր ներդրումները, ջանքերը օգտագործելով ազատագրել հայրենիքը օտար զավթիչներից։

Արթուր Հայրապետյան

Send