Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու գործով մեղադրյալ, «TikTok» սոցիալական ցանցում հայտնի Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք եւ բացակայելու արգելք, հայտնել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը:
Ավելի վաղ Երիցյանը հայտնել էր, որ Եղյանն ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ։ «Ստանում է բժշկի դուրսգրմամբ տրամադրվող հատուկ, այդ թվում՝ ցավազրկող ու հոգեմետ դեղեր, ազատված է զինվորական ծառայությունից թե’ խաղաղ և թե’ պատերազմական պայմաններում, բնակվում է առանց ծնողների, գյուղում, կնոջ և առաջին կարգի հաշմանդամ տատիկի հետ՝ հանդիսանալով վերջինիս միակ խնամակալը»։

Русский