[«Բարսելոնան» 3։0 հաշվով հաղթել է «Օվյեդոյին»՝ վերականգնելով առաջատարի դիրքը Լա Լիգայում] Սպորտ
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբ։
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում։ Դիպուկ հարվածներով աչքի են ընկել Ռաֆինյան, Լամին Յամալը և Դանի Օլմոն։ Վերջինս դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ։
Այս հաղթանակի շնորհիվ կատալոնացիները վաստակել են 52 միավոր և վերականգնել առաջատարի դիրքը Լա Լիգայում՝ մեկ միավորով շրջանցելով երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին» (51 միավոր)։
«Օվյեդոն» երկարաձգել է իր առանց հաղթանակների շարքը՝ հասցնելով այն 14 հանդիպման (7 պարտություն և 7 ոչ-ոքի)։ Ակումբը 13 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Русский