Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«ԱՄՆ-ն կարող է կրկնել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածները», «Սին շատ բարձրահասակ է իր երկրի համար»

Blog Image

ԱՄՆ-ն կարող է կրկնել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածները, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես նրանց ասացի. եթե նրանք այնտեղ զորքեր ուղարկեն դա անելու փորձի համար [ուրանը հեռացնելու համար], կամ եթե մենք տեսնենք, որ ինչ-որ մեկը փորձում է դա անել, մենք պարզապես մի քանի ռումբ կնետենք այնտեղ, և դա կլինի վերջը», - ասել է Թրամփը «Fox News»-ին։

Ըստ նրա՝ Վաշինգտոնը 24/7 ռեժիմով հսկում է Իրանի միջուկային օբյեկտները։

Թրամփը նաև խոսել է Չինաստնաի նախագահ Սի Ծինպինի մասին՝ նշելով որ նա «շատ բարձրահասակ է որպես չինացի»։

«Եթե Հոլիվուդը փնտրեր մեկին, որը կմարմնավորեր Չինաստանի առաջնորդին, դերասանական ընտրությունը չէր լինի, քանի որ նրանք չէին կարողանա գտնել Սիի նման տղայի։ Նա բարձրահասակ է, հատկապես իր երկրի համար, որտեղ մարդիկ սովորաբար մի փոքր ավելի ցածրահասակ են», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Send