Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Շուրջ մեկ ու կես միլիոն հայ է սպանվել, բայց նրանց համար արդարությունը չի վերականգնվել

Blog Image

Իրավապաշտպան, փաստաբան Արամ Վարդևանյանն ընդգծում է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է շարունակել.

«Հայոց ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվել է, բայց արդարությունը անմեղ զոհերի համար չի վերականգնվել։

Ցեղասպանությանը հաջորդած ժամանակահատվածում մեր ուժեղ ազգի վարքագիծը, միասնականությունը, վճռականությունը և ապագայի հույսը պետք է օրինակ ծառայեն, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում չի կարելի կոտրվել և թույլ լինել:

Ցավոք, այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ Անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է:

Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը հարգելու, նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է, որ իրական խաղաղության, դիվանագիտական հարաբերությունների պայմաններում այս հարցը երբեք չստորադասվի:

Հայաստանի Անկախության հռչակագիրը պատգամել է, որ Հայաստանը պետք է սատար կանգնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին, իսկ պատգամները պարտադիր կատարման ենթակա են բոլորի համար:

Send