Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը․ ևս մեկ անձ է ձերբակալվել (թարմացված)

Blog Image

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել, հայտնում են ՔԿ-ից։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Գայանե Զարգարյանը և տեսանյութ հրապարակել։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Մեկ անձ ձերբակալվել էր։  Նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Send