Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Արևմուտքը փորձում է Հայաստանը հակառուսական ճամբար ներքաշել՝ Ռուսաստանին վնասելու համար. Լավրով

Blog Image

Արևմուտքը փորձում է Հայաստանը հակառուսական ճամբար ներքաշել՝ Ռուսաստանին վնասելու համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստում։

Նախարարի խոսքով՝ այս ամենը արվում է մեկ նպատակով. «Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառել, եթե կարելի է այդպես ասել, որպեսզի Ռուսաստանի համար ավելի դժվար լինի պահպանել և ամրապնդել իրեն որպես իսկապես մեծ տերություն և քաղաքակրթություն»։

Նա նշել է, որ նմանատիպ բաներ տեղի են ունեցել նաև Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ։

 

Send