Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կողմերը շատ բան են քննարկել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների ժամանակ՝ բանակցությունները որակելով կառուցողական։
«Մենք շատ բան ունեինք քննարկելու, և կարևոր է, որ խոսակցությունը կառուցողական էր», - ասվում է Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ. «Առաջ շարժվելու պատրաստակամության պայմաններում... հետագա հանդիպումները տեղի կունենան, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ»։
Ռիա նովոստին գրում է, որ այսօր արդեն ավարտվել է անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների երկրորդ օրը, որին մասնակցում էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչներ:

Русский