Իրանում պատերազմի հետևանքով համաշխարհային էներգետիկ շուկաները ցնցող իրավիճակում մեր էներգետիկ գործընկերությունն ավելի մեծ նշանակություն է ստանում, քան երբևէ, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրել են ԶԼՄ-ները։
«Եվրամիությունը պատրաստ է մոբիլիզացնել մասնավոր ներդրումներ և ֆինանսական ռեսուրսներ՝ Ադրբեջանի էներգետիկ անցմանն աջակցելու համար։ Մենք նաև խրախուսում ենք եվրոպական ընկերությունների ավելի մեծ ներգրավվածությունը մաքուր տեխնոլոգիաների ոլորտում՝ որպես Ադրբեջանի հավակնոտ ծրագրերի մաս», - ասել է Կոշտան։

Русский