Գիշերը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուժեղ անձրևը հեղեղել է փողոցները:
Երեկ երեկոյան անձրևը հեղեղել է Աղմաշենեբելի պողոտայի, Գլդանիի և Հավլաբարի շրջանների, Արդարադատության տան մոտակա ճանապարհները։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները ամբողջ գիշեր աշխատել են եղանակի հետևանքների վերացման համար։
«Քաղաքի փողոցների և պողոտաների ենթակառուցվածքները վնասվել են, իսկ ճանապարհների հատվածները՝ ոչնչացվել։ Մաքրման աշխատանքները շարունակվում են, և համապատասխան ծառայությունները առավոտյան կսկսեն վերականգնողական աշխատանքները», - հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Русский