Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է ԱՄՆ ավիաբազային Սիրիկ կղզում հարձակումից հետո. Mehr

Blog Image

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս (IRGC)  ավիատիեզերական ուժերը հակահարված են տվել ԱՄՆ ուժերի կողմից Հորմոզգան նահանգի Սիրիկ կղզում գտնվող հեռահաղորդակցության աշտարակի հարվածից հետո, որը գտնվում է Հորմուզի նեղուցի մոտ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ  ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Սիրիկ կղզում գտնվող կապի աշտարակին, ինչից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը անմիջապես թիրախավորել են սկզբնական ամերիկյան ավիաբազան։

«Բոլոր նախապես որոշված ​​թիրախները ոչնչացվել են, հաստատում է  ԻՀՊԿ-ն ու զգուշացնում. «Եթե ագրեսիան կրկնվի, պատասխանը կլինի բոլորովին այլ մասշտաբի։ Ամբողջ պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգները»,-գրում է աղբյուրը։

Send