Ամերիկյան «Northrop Grumman MQ-4C Triton» հետախուզական անօդաչու թռչող սարքն է նկատվել Իրանի սահմանի մոտ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով շվեդական «Flightradar24» ծառայությանը, որը հետևում է ինքնաթիռների տեղաշարժերին ամբողջ աշխարհում։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքը թռիչք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ամերիկյան ռազմաբազայից ու մտել Պարսից ծոցի օդային տարածք։ Այնուհետև անօդաչու թռչող սարքը թռել է դեպի Օմանի ծոց, որից հետո հետ է վերադարձել։
Կատարում տեղակայված բազայից թռիչք է կատարել «Lockheed C-130J Hercules» տրանսպորտային ինքնաթիռը։

Русский