Վանաձորում Լենինգրադի՝ ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրման օրվան նվիրված հիշատակի միջոցառումների շրջանակում Լոռու մարզի Ռուսական տան Կոնտակտային կենտրոնի ղեկավար Վախթանգ Մելիքսեթյանը, Վանաձորի վետերանների խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը և «Ռոսիա» ՀԿ Վանաձորի մասնաճյուղի նախագահ Տատյանա Ռուդոմետկինան այցելել են Վանաձոր քաղաքում բնակվող Լենինգրադի շրջափակման բնակչուհիներին:
Երախտագիտության և խորին հարգանքի անկեղծ խոսքերով շնորհավորեցին Հենրիետա Մխիթարյանին և Աննա Սորոկինային՝ 20-րդ դարի պատմության ամենաողբերգական և հերոսական փորձություններից մեկը վերապրած կանանց:

Русский