Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ

Blog Image

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 29-ին Գյումրիի Խմելնիցկու փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։ 

Նա հունվարի 21-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

ՆԳՆ ոստիկանություն

Send