Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, Հորմուզի նեղուցում նոր ռեժիմ հաստատել

Blog Image

Թեհրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին։

Պաշտոնյայի խոսքով՝ երկրի մասնակցությունը պայմանագրին անիմաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակումների պատճառով։

«Մենք չենք ձգտում մշակել ատոմային ռումբ, բայց չենք կարող միաժամանակ հետևել խաղի կանոններին և ռմբակոծվել, և, ի վերջո, եկել է ժամանակը դուրս գալու Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից», - նրա խոսքերն է մեջբերել SNN-ը։

Բացի այդ, Իրանի խորհրդարանը պլանավորում է Հորմուզի նեղուցում նոր ռեժիմ հաստատել, որի համաձայն Թեհրանը կապահովի անվտանգությունն ու կգանձի տարանցիկ վճարներ։

«Խորհրդարանի հաստատման համաձայն՝ նեղուցում նոր ռեժիմ կհաստատվի», - ասել է Բորուջերդին։ Խորհրդարանականը նշել է, որ նավերին Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնելու իրավունք չի տրամադրվի առանց իրանական կողմի թույլտվության։ Իսլամական Հանրապետությունը կապահովի նավերի անվտանգությունը և կգանձի տարանցիկ վճարները։

 

 

Send