Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Մեւլութ Չավուշօղլուի և «Ալանյասպոր»-ի նախագահ Հասան Չավուշօղլուի եղբայրը՝ Այդըն Չավուշօղլուն, ծանր վիրավորվել է զինված հարձակման ժամանակ։
Հարձակումից հետո նա շտապ տեղափոխվել է «Անադոլու» հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Այդըն Չավուշօղլուն ծանր վիճակով վերակենդանացման բաժանմունքում է։
Ոստիկանությունը լայնածավալ հետաքննություն է սկսել՝ հարձակվողների ինքնությունը և հանցագործության դրդապատճառը պարզելու համար։
52-ամյա գործարարը վիրավորվել է Ալանիայի իր գրասենյակում տեղի ունեցած կրակոցների ժամանակ ու վիրահատվել։

Русский