Անչափահասների սեռական շահագործման համար դատապարտված հանգուցյալ բանկիր Ջեֆֆրի Էպշտեյնի գործով գաղտնազերծված ֆայլերը բացահայտել են, որ ֆինանսիստն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծանոթացրել վերջինիս կնոջ՝ Մելանիայի հետ։
Փաստաթուղթը հրապարակվել էր ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից։
Ֆայլերը ներառում են Ջեֆֆրի Էպշտեյնի նախկին օգնականի վկայությունը, որի ինքնությունը չի բացահայտվել։ Նա վկայություն է տվել Հետաքննությունների դաշնային բյուրոյին 2019 թվականի հուլիսի 12-ին՝ Էպշտեյնի ձերբակալությունից մեկ շաբաթ անց։ Կին վկան ասել է, որ մոդել է եղել նախքան Էպշտեյնի համար աշխատելու առաջարկը ընդունելը։ Նրանց համագործակցությունը տևել է 2005-ից 2006 թվականները։ «Էպշտեյնն է Մելանյա Թրամփին ծանոթացրել Դոնալդ Թրամփի հետ», - նշել է նա իր վկայության մեջ։
Անցյալ տարի Առաջին տիկինը սպառնացել էր դատի տալ Թրամփի վաղեմի կենսագիր Մայքլ Վոլֆին՝ պահանջելով 1 միլիարդ դոլարի փոխհատուցում, այն բանից հետո, երբ նա «The Daily Beast» փոդքասթի մի դրվագում հայտարարել էր, որ Մելանյա Թրամփը «շատ է ներգրավված եղել» Էպշտեյնի սոցիալական շրջապատում։
2005 թվականին՝ հարսանիքից անմիջապես հետո, CNN-ի Լարի Քինգի հետ հարցազրույցում Մելանյա Թրամփը պատմել էր, որ իր ապագա ամուսնուն հանդիպել է գիշերային ակումբում 1998 թվականին, և որ նրանց միջև «քիմիա» է առաջացել այդ ժամանակ։

Русский