Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող փոխչեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել էր շվեյցարական «Սյոնին»։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Արդեն 5-րդ րոպեին մեր թիմը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Հելդեր Ֆերեյրան։ Քիչ անց հյուրերը հավասարեցրեցին հաշիվը Բոտելիի գոլի շնորհիվ։ Հանդիպման 20-րդ րոպեն «Նոան» նորից առաջ անցավ հաշվի մեջ․ աչքի ընկավ Գոռ Մանվելյանը, իսկ քիչ անց «Սյոնը» մնաց 10 հոգով՝ Հեֆտիի հեռացումից հետո։

57-րդ րոպեին հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը Շուարեֆի գոլի շնորհիվ, իսկ քիչ անց թիմերի կազմերում ֆուտբոլիստների քանակը ևս հավասարվեց․ «Նոայի» կազմում կարմիր քարտ ստացավ Մամբոն։


Աղբյուրը`ArmSport.am

Send