Թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողներն իրացրին հունիսի 23-ին։
Առավոտյան ժամը 6․50-ին մայրաքաղաքի Գարեգին Հովսեփյան փողոցում ոստիկանները ձերբակալեցին 35-ամյա տղամարդու և 44-ամյա կնոջ։ Իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխեցին բաժին, «Տոյոտա» մակնիշի մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 25-ին մեքենան խուզարկվեց։
Հայտնաբերվեց ընդհանուր 49 գրամ մարիխուանայով լցված 30 փաթեթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
ՆԳՆ ոստիկանություն

Русский