Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերսկսել է ստուգումներն Իրանում, սակայն չունի մուտք դեպի հիմնական միջուկային օբյեկտներ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Մեզ թույլատրվում է մուտք գործել միայն այն վայրեր, որոնք հարվածի չեն ենթարկվել։ Սա լավ է այն առումով, որ այս վայրերը ստուգման ենթակաների համաձայնեցված ցանկում են։ Սա կարևոր է մեզ համար։ Բայց, իհարկե, այս մյուս երեք վայրերը (Նատանզում, Սպահանում և Ֆորդոյում) ավելի նշանակալիլ են, քանի որ դրանք դեռևս պարունակում են միջուկային նյութերի և սարքավորումների զգալի քանակություն, և մենք պետք է վերադառնանք այնտեղ», - նշել է նա։

Русский