Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մկրտիչ Պռոշյանի օրհնությամբ Արագածոտնի թեմը միասնական աղոթքի է մեկտեղվել Սուրբ Հովհաննես եկեղեցում (տեսանյութ)

Blog Image

Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, թեմն այսօր միասնական աղոթքի էր մեկտեղվել Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի Սուրբ Հովհաննես  եկեղեցում կատարվեց միասնական ժամերգություն: Թեմի հոգևոր դասն ու հավատացյալները միասնական աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված Հայոց Հայրապետի կենաց արևշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, այս օրերին անաատության մեջ հանիրավի գտնվող թեմի Բարեխնամ ու սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Արշակ Սրբազանի, Գարեգին քահանայի, անազատության  և գերության մեջ գտնվող  մեր զավակների համար:

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը: 

Տեր Հայրը պատգամեց ներկաներին, որ աղոթեն և խնդրեն Աստծո ողորմությունը ամենքի համար ու հավելեց.«Թող Տերը զորացնի և առաջնորդի մեզ ամենքիս: Ծնկի ենք եկել, բարձրանանք Սուրբ Հոգով զորացած ու քայլենք դեպի Աստված արդարության ճանապարհով: Աստված բարի է, բայց խիստ միևնույն ժամանակ բոլոր նրանց հանդեպ ովքեր խոտորվում են հավատքի մեջ»:

Միասնական ժամերգությունն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:

Դեկտեմբերի 18-ին,  ժամը 18:00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Արագածոտնի Թեմ

Տեսանյութն այստեղ

Send